Ընդհանուր պայմաններ և դրույթներ

  • Գրանցման պայմաններ
    AI-Sapiens կոնֆերանսին, հեքաթոնին կամ աշխատարաններին մասնակցելու համար անհրաժեշտ է ամբողջացնել գրանցումը՝ տրամադրելով իրական անուն, էլ․ փոստի վավեր հասցե և հեռախոսահամար։ Մասնակիցն ընդունում է, որ կազմակերպիչներն իրավունք ունեն օգտագործելու տրամադրված էլ․ փոստը որպես հաղորդակցության հիմնական միջոց:

  • Մասնակցության կանոններ և վարքագիծ
    Արգելվում է հարթակի և միջոցառման ընթացքում ստացված ռեսուրսների օգտագործումը ապօրինի կամ այլ մասնակիցներին վնասող նպատակներով: Կազմակերպիչներն իրավունք ունեն դադարեցնելու կամ մերժելու այն անձանց մասնակցությունը, ովքեր դրսևորում են վիրավորական վարքագիծ կամ խախտում են միջոցառման, այդ թվում՝ հեքաթոնի սահմանված կանոնները։

  • Մտավոր սեփականություն
    Կոնֆերանսի ընթացքում ներկայացված նյութերը, AI աշխատարանների բովանդակությունը և խոսնակների պրեզենտացիաները պաշտպանված են հեղինակային իրավունքով։ Դրանց ապօրինի պատճենումը, տարածումը կամ առևտրային նպատակներով օգտագործումն արգելվում է։

  • Պատասխանատվության սահմանափակում
    Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում մասնակիցների կողմից ստացված գիտելիքների և AI գործիքների կիրառման արդյունքում առաջացած ուղղակի կամ անուղղակի բիզնես ռիսկերի, շահույթի կամ տվյալների կորստի համար։ Ծրագրում ներառված գործիքների օգտագործման ողջ ռիսկն ընկնում է բացառապես մասնակցի պատասխանատվության տակ։

© Executive 2026 All Rights Reserved.