Դարձե՛ք Գործընկեր

AI Sapiens-ը հարթակ է AI լուծումներ մշակողների և դրանցով հետաքրքրված բիզնես լսարանի համար։ Եթե Ձեր ընկերությունն ունի AI-հենքով պրոդուկտներ կամ ինտեգրացիոն լուծումներ, մենք առաջարկում ենք գործնական հարթակ՝ Ձեր առաջարկը թիրախային շուկային հասցնելու համար։

Համագործակցության շրջանակներում Ձեր ընկերությունը ստանում է.

  • Գործնական ցուցադրություն (Product Showcase)
    Ձեր պրոդուկտը կամ ծառայությունը ներկայացվում է անմիջապես այն լսարանին, որը փնտրում է AI գործիքներ՝ աշխատանքային արդյունավետությունը բարձրացնելու համար։

  • Կոնկրետ լուծում ցուցադրելու հնարավորություն
    Դուք կարող եք լսարանին ներկայացնել Ձեր լուծումը կամ Workshop-ի ֆորմատով ցուցադրել դրա աշխատանքը։

  • Ուղիղ կապ պոտենցիալ հաճախորդների հետ
    Հարթակի միջոցառումների և առցանց տիրույթի շնորհիվ Դուք հնարավորություն եք ստանում շփվել հետաքրքրված լսարանի հետ, որը պատրաստ է քննարկել կոնկրետ գործարքներ կամ համագործակցություններ։

  • Կոնտեքստային դիրքավորում
    Ձեր բրենդը ներկայացվում է AI ոլորտի միջոցառման մեջ՝ ամրապնդելով Ձեր տեղը որպես տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն։

  • Տեղեկատվական հասանելիություն
    Ձեր նորությունները, քեյսերը և առաջարկները տարածվում են AI Sapiens-ի բոլոր թվային հարթակներով (LinkedIn, Telegram, Web)՝ ապահովելով կայուն տեսանելիություն մասնագիտական շրջանակներում։

© Executive 2026 All Rights Reserved.